ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Արգելող նշաններ` արհեստական ջրավազաններում

Արգելող նշաններ` արհեստական ջրավազաններում
26.06.2017 | 15:35

Վարչական շրջաններում գտնվող արհեստական ջրավազաններում լողալը բացառելու նպատակով ջրավազանների հարակից տարածքներում տեղադրվել են արգելող նշաններ, բնակչության շրջանում էլ տարվում են բացատրական աշխատանքներ: Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: «Հաշվի առնելով քաղաքացիներից ստացվող բազմաթիվ ահազանգերը՝ հանձնարարվել է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների և արհեստական ջրավազանների հարակից տարածքները կահավորել նաև կենդանիների զբոսանքը և ջրավազաններում լողալն արգելող համապատասխան ցուցանակներով և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ խստորեն վերահսկել կենդանիների տերերի կողմից վերոնշյալ պահանջների կատարումը՝ նրանց իրազեկելով, որ իրավախախտները կենթարկվեն վարչական պատասխանատվության»,- ասվում է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ